Ապրիլի 15-ից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը:
Այս մասին այսօր հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ երկրում ակտիվորեն շարունակվում է վարակի ներքին տարածումը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: