Այսօր, Վրաստանի կառավարության շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ դիմելու է նախագահին՝ Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու նպատակով:
Երկրորդ կարևոր որոշումը, որը հայտարարեց վարչապետը՝ Վրաստանի 4 խոշոր քաղաքներին էր վերաբերում: Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից 10 օր շարունակ կարգելվի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի մուտքն ու ելքը:
Վարչապետի խոսքով, այսօր առաջին դեպքն է, երբ մեկ օրում երկրում վարակվել է 30 մարդ:
«Այսօրվա դրությամբ թեստավորում է անցել 500 մարդ, կարող ենք ասել, որ երկրում արդեն վարակի ներքին տարածում է ընթանում: Կոնկրետ ոչ ոք չի կարող ասել, երբ կլինի ճգնաժամի տարածման գագաթնակետը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Գախարիայի խոսքերով, սահմանափակումները պետք է լիարժեք գործեն, որպեսզի հնարավոր լինի մայիսի կեսերից փուլ առ փուլ վերացնել դրանք: