Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, անցած տարի ամբողջ երկրում արձանագրվել է 56 596 գրանցված հանցագործություն:

Անցյալ տարվա ընթացքում գրանցված հանցագործություններից, ըստ Վիճակագրական ծառայության՝ 2 458-ը եղել են կյանքի դեմ ուղղված հանցագործություններ, իսկ 10 431-ը` առողջության դեմ:

Ինչ վերաբերում է գրանցված թմրահանցագործություններին՝ դրանց թիվը կազմում է 3 452:

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի գրանցվել է 520 ծառայողական հանցագործություն: Ընտանիքի և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 52:

Անցյալ տարի գրանցվել է 22 607 սեփականության դեմ ուղղված հանցագործություն, 3917 հանցագործություն ուղղված է եղել մարդու իրավունքների ու ազատությունների դեմ:

Միևնույն ժամանակ, անցյալ տարի թրաֆիքինգի հոդվածով, ընդհանուր առմամբ արձանագրվել է 11 հանցագործություն, որից 1-ը բացահայտվել է: