Այսօր, հունիսի 27-ին Արևելյան Վրաստանում տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 06:39- ին Մամիշլարի գյուղի մոտ, Դմանիսի քաղաքից ոչ շատ հեռու:

Կենտրոնը գտնվում է 10 կմ խորության տակ: