Նինոծմինդայի Սամեբա գյուղից 12 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 12:51-ին: Էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա: Փլուզումների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:

Սամեբա. Կյանքը երկրաշարժի էպիկենտրոնում (Photo/Video)

Վերջերս, երկրի հարավ-արևելքում՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (համապատասխանաբար՝ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) միջև սահմանը ակտիվ սեյսմիկ գոտի է դարձել: Այստեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր:

Սեյսմոլոգները նշում են, որ ամբողջ ամառվա ընթացքում այս շրջանում երկրաշարժերը բավականին ակտիվ էին, հիմնականում՝ մինչև 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ, որոնք միայն գրանցում է միայն սարքը, իսկ մարդիկ դա գրեթե չեն զգում:

Ջավախքի լեռնաշղթան հրաբխային ծագում ունի, և դրա տակ տեկտոնական գործընթացներն առաջացնում են ընդերքի դեֆորմացիա, ինչն էլ իր հետևից առաջացնում է էներգիայի ազատում փոքր չափաբաժիններով: