Այսօր և վաղը Վրաստանում սպասվում է տեղումներով եղանակ, այն կպարզվի ապրիլի 13- ին:

Ապրիլի 11-ից 12-ը արևմտյան Վրաստանում և արևելյան Վրաստանի մի շարք այլ վայրերում սպասվում է անձրև, բարձրալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, ժամանակ առ ժամանակ արևմտյան ուղղությամբ ուժեղ քամի:

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ցածրադիր վայրերում կիջնի մինչև +10, +15 աստիճան:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ ապրիլի 13- ից եղանակը կպարզվի և համեմատաբար կտաքանա:

Թբիլիսիում սպասվում է քամի, հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան: