Քաղաքականություն 27 Սեպտեմբերի, 2019 • Զալկալիանի — Լավրով հանդիպումը: Ի՞նչ են քննարկել

Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ վրացական կողմը բարձրացրել է վրացական տարածքների բռնազավթման հարցը, — հայտնում է Վրաստանի արտգործնախարարությունից:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, Շվեյցարիայի Համադաշնության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի արտաքին գործերի նախարարի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի միջև:

Հանդիպմանը վրացական կողմը բարձրացրել է վրացական տարածքների բռնազավթման հարցը: Զրույցի ընթացքում անդրադարձել են գրավյալ տարածքներում տիրող անվտանգության ներկայիս իրավիճակին և գործընթացներին, ինչպես նաև վրաց-ռուսական հարաբերությունների այլ խնդրահարույց հարցերին», — ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝