Ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված վրացի մարտիկ Դավիթ Գոբեջիշվիլիի դին լուսադեմին բերվել է Վրաստան:
Զոհված հերոսի հիշատակը հարգելու համար Թբիլիսիի օդանավակայանում հավաքվել էին քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչներ:
Այսօր՝ ժամը 12:00-ին վրացի մարտիկին կտեղափոխեն Քաշվեթի եկեղեցի, իսկ այնտեղից երեկոյան կտեղափոխեն Տկիբուլի։ Հուղարկավորությունը տեղի կունենա Տկիբուլիում կիրակի օրը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գոբեջիշվիլին չորրորդ վրացի մարտիկն է, ով մահացել է Ուկրաինայում։ Ավելի վաղ ուկրաինական պատերազմի զոհ էին դարձել Գիա Բերիաշվիլին, Դավիթ Ռատիանին և Բախվա Չիկոբավան: