ԱՄՆ-ն անհանգստությամբ հետևում էր վերջին ժամանակներում ծավալվող իրադարձություններին, որոնք զարգանում էին ի պատասխան: Ռուսական Դումայի անդամները խոսում էին անհամաչափ միջոցների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:
Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին վերականգնել Վրաստանի հետ օդային երթևեկությունը, քանի որ, ըստ Ռուդի, Վրաստանն անվտանգ երկիր է հանդիսանում:
Սակայն նրա խոսքով, այժմ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Վրաստանի առաջնորդները հայտնել են հարաբերությունները կայունացնելու պատրաստակամություն:
«ԱՄՆ-ն անհանգստությամբ հետևում էր այն միջոցներին և վերջին ժամանակվա իրադարձություններին, որոնք զարգանում էին ի պատասխան: Ռուսական դումայի անդամները և կառավարության ներկայացուցիչներն ինչ միջոցների մասին էլ խոսում էին՝ անհամաչափ էին: Այնուամենայնիվ, մենք այնուհետև տեսանք, որ Վրաստանի և Ռուսաստանի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել հարաբերությունները կայունացնելու: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել չվերթները Վրաստանի հետ: Վրաստան գալիս են զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, քանի որ այն անվտանգ պետություն է:
Մենք հստակ աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և գիտենք, որ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի անբաժան մասն են՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Էլիզաբեթ Ռուդը: