Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը խնդրանքով դիմում է քաղաքի և գյուղերի բնակիչներին, ապրիլի 13-ին՝ մեռելոցին, պահպանել կարանտինի կանոնները և գերեզմանատանը չհավաքվել երեքից ավելի մարդկանցով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հանձնարարական է ստացել և խնդրում է բնակչությանը գերեզմանատան տարածքում, շիրմաքարերի և հուշարձանների մոտ չհավաքվել երեք-չորս հոգուց ավելի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նա գյուղերի լիազորներին հանձնարարական է տվել վերահսկել և նախազգուշացնել բնակչությանը:
«Ասացին 3-4 հոգի, նույնիսկ չորրորդը ցանկալի չէ: Կարելի է պարզապես մոմեր վառել, ծաղիկներ խոնարհել և հեռանալ: Գերեզմանատանը ոչ մի սեղան պետք չէ գցել, դա հիմնականում ընդունված է գյուղերում», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Հարկ է նշել, որ կորոնավիրուսի զանգվածային տարածումը կանխելու համար Սամցխե-Ջավախքի ՀԱԵ-ի փոխանորդությունը Սուրբ Զատկի բոլոր ծիսակարգերն ու ծառայությունները անցկացնում է դռնփակ, հավատացյալներին խնդրելով աղոթել Տիրոջը իրենց տներից:
Այս թեմայի վերաբերյալ այլ նյութերին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումներով:
Ջավախքում եկեղեցական տոները դռնփակ կանցկացվեն
Ախալքալաքում տիրում է ոչ զատկական տրամադրություն