Ամբողջ օրվա ընթացքում Ախալքալաքում ընտրություններին մասնակցել է 20 696 ընտրող, որը կազմում է գրանցված ընտրողների 55,47 տոկոսը:
Այս մասին հայտնեց Ախալքալաքի №40 շրջանային ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաատա Փանջակիձեն:
«Գրանցված բողոք դեռ չկա, բայց հնարավոր է լինի: Լուրջ խախտումներ չեն գրանցվել»,- ասաց Պաատա Փանջակիձեն: