Ռուս և վրացական սահմանին, Վերին Լարս անցակետի մոտ մեծ հերթ է գոյացել՝ 800 բեռնատար: Պատճառը քաշի հսկողություն է, որն սկսել է գործել սեպտեմբերի կեսերից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ:
Բեռնափոխադրման միջոցների անհանգստացնող քանակով հերթը գոյացել է անցած հանգստյան օրերի ընթացքում, հայտնում է «КрыльяTV»-ն:
Ինչպես հաղորդում են այսպես կոչված Հյուսիսային Օսիայի մաքսակետից, քաշային վերահսկողությունը սկսել է գործել սեպտեմբերի կեսերից՝ ՌԴ կառավարության 1998 թվականի «Միջազգային ճանապարհային տրանսպորտային բեռնափոխադրումների իրականացման համար պետական վերահսկողության մասին» կանոնակարգի շրջանակներում:
«Հյուսիսային Օսիայի մաքսակետի «Վերին Լարս» անցակետը հագեցած է «Рубеж-М» տրանսպորտային միջոցների կշռաքաշաչափային բնորոշիչ ավտոմատ որոշման համալիրով, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով որոշել միջազգային բեռնափոխադրող միջոցների կշիռը և ընդհանուր լայնության/երկարության պարամետրերը, ներառյալ առանցքի վրայի ծանրավեռնվածությունը կամ բեռնատար տրանսպորտային միջոցների առանցքների խմբերը: Թույլատրելի բեռի չարաշահումը հայտնաբերելու դեպքում` ծանրաշարժ տրանսպորտային միջոցների շարժման կանոնների խախտման համար, վարչական գործերը հարուցվում են փոխադրողի կամ նրա ներկայացուցչի դեմ», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վերին Լարսում տրանսպորտային միջոցի քաշի հսկողության գործարկումը Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշման ընդունումից 21 տարի անց բացատրվեց անցակետը համալիր հագեցնելու երկարատև գործընթացով:
Մինչդեռ բեռնատարների վարորդները հայտարարում են, որ նրանք չգիտեին նորամուծությունների մասին և վրդովված են կատարվածից: