Վրաստանում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը: Տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակով հաստատված դեպքերը կազմում է 214, որից 50-ն ապաքինվել է, իսկ 3-ը մահացել:
Կարանտինում է գտնվում 4559 մարդ, իսկ 353 պացիենտ՝ ստացիոնար հսկողության տակ: