1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից 31 տարի է անցել: 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը խորհրդային զորքերը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցրեցին խաղաղ բողոքի ակցիան, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հազարավոր քաղաքացիներ վիրավորվեցին:

Դեպքերից երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրվեց որպես ողբերգության և միևնույն ժամանակ անկախության վերականգման օր: