«Ազգային քննությունների անցկացման ձևաչափը կամ ժամկետները փոխելու հարցը այս փուլում չի քննարկվում», – ասել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելին՝ կառավարության վարչակազմի ճեպազրույցում: Ըստ Չխենկելիի՝ նախարարության որոշմամբ, միասնական ազգային քննությունների գրանցման ժամկետը երկարացվել է:
«Հեռուստադպրոց նախագծի շրջանակներում հատուկ դեր է հատկացվում դիմորդի ժամին, որի ընթացքում դիմորդները ստանում են խորհրդատվություններ մեր առաջատար մասնագետներից` ազգային քննությունների կապակցությամբ: Մեր նախարարության որոշմամբ՝ միասնական ազգային քննությունների գրանցման ժամկետը երկարացվել է, բայց դա չի վերաբերում ազգային քննությունների ամսաթվերին: Այս փուլում չի քննարկվում ազգային քննությունների ձևաչափը կամ ժամկետները փոխելու հարցը», – հայտարարել է Չխենկելին: