Վրաստանի կառավարությունն ընդլայնել է այն տնտեսական սեկտորների ցանկը, որոնց թույլատրվում է աշխատել կարանտինի պայմաններում:

Մասնավորապես, դրանք են՝ շինարարությունը, ենթակառուցվածքային աշխատանքները, շինանյութերի արտադրությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը և վաճառքը, տեքստիլի արտադրությունը և վաճառքը, հրատարակչական գործունեությունը (թերթերի տպում), էլեկտրոնային ԶԼՄ-ները, ապահովագրությունը և լիզինգը, ճարտարապետությունը (հեռավար), համակարգչային տեխնիկայի առևտուրը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բոլոր առևտրի կետերը փակվում են, բացառությամբ մթերային խանութների և դեղատների:

Բացի այդ, թույլատրվում են տնտեսական գործողության բոլոր տեսակները, որոնք իրականացվում են հեռավար և առանց տանից դուրս գալու: Կրիտիկական նշանակություն ունենալու դեպքում աշխատանքը կարող է իրականացվել գրասենյակից, բայց միայն այն դեպքում, եթե հավաքվեն ոչ ավելի, քան 5 հոգի:

Սկզբնապես, մարտի 30-ի Կառավարության որոշմամբ, տնտեսական ճյուղերի ցանկը, որոնց թույլատրվում էր աշխատել, շատ ավելի կարճ էր և ներառում էր բժշկությունը, սննդամթերքի արտադրությունը և վաճառքը, ալյուրի արտադրամասերը, գազի, էլեկտրականության և ջրի արտադրությունը և մատակարարումը, վառելիքի ապահովումը, բանկերը, միկրոֆինանսական կազմակերպությունները, մետալուրգիան, ցեմենտի և բետոնի արտադրությունը, տրանսպորտը և հաղորդակցությունը: