Այս տարի աշնանը կսկսվի առաջնային առողջապահության բարեփոխումը, որը իր մեջ ներառում է ընտանեկան և տեղամասային բժշկություն:
Առաջնային առողջապահության բարեփոխումների մասին հայտարարել է` Վրաստանի Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար՝ Դավիթ Սերգեենկոն օգոստոսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա պարզաբանեց, որ առաջնային առողջապահությունը ներառում է ընտանեկան և տեղամասային բժշկի առկայությունը:
«Զարգացած Առողջապահական համակարգում խնդիրների 80%-ը կարգավորում է ընտանիքի բժիշկը, և միայն հիվանդների 20%-ին անհրաժեշտ է լինում դիմել ստացիոնար: Մեզ մոտ այդ համաչափությունը խախտված է: Բնակչության 90%-ը դիմում է հիվանդանոցներ: Մեր խնդիրն է բարելավել առաջնային առողջապահության որակական և քանակական բնութագրիչները: Այն արտահայտվում է մի քանի ուղղություններով: Այդ թվում նաև ենթակառուցվածքային նախագծերը` երբ կլինիկաները և բուժկետերը կվերանորոգվեն և կհագեցվեն», – ասել է Սերգեենկոն:
Նախարարը նաև նշել է, որ իրենք գնահատել են ռիսկերը ամբողջ Վրաստանում և հստակ գիտեն, թե որտեղ, ինչքան հաստատություն կա, և որքանին է դա անհրաժեշտ:
«Որպեսզի առաջնային առողջապահության բժիշկները կարողանան արագ և արդյունավետ կատարել իրենց պարտականությունները, անհրաժեշտ է նրանց վերապատրաստել և աջակցել ֆինանսապես, առանձնապես գյուղական ընտանեկան բժիշկների ֆինանսապես ապահովում: Ցավոք, մենք անցյալ տարի կարողացել ենք բարձրացնել աշխատավարձերը 30% -ով: Ծախսերը, ֆինանսական հոսքերը, որոնք պետք է վերահասցեագրվեն առաջնային առողջապահության: Կարծում եմ, որ աշնանը` հոկտեմբերի վերջին, մենք կունենանք հատուկ նախատեսված ռազմավարական ծրագիր առաջնային առողջապահության վերաբերյալ, որը, իհարկե, մենք կներկայացնենք հանրությանը, և կգործենք ըստ այդ ծրագրի», – ասել է նախարարը:
Էդիտա Բադասյան