Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը (GNERC) որոշում է կայացրել այն մասին, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացվի:
Ազգային հանձնաժողովը որոշել է պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագինը ևս մեկ տարի:
Վերջին անգամ, էլեկտրաէներգիայի սպառողական սակագինը բարձրացել է անցյալ տարի ընկերությունների հայտերի հիման վրա, որոնք պահանջում էին վերանայել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման սակագինը կապված`ազգային արժույթի – լարիի արժեզրկման հետ:
Սպառողական սակագինը Energo-Pro Georgia ընկերության բաժանորդների համար, որը էլեկտրաէներգիա է առաքում բնակչությանը տարածաշրջաններում աճել է 2015թ.-ի օգոստոսի 1-ին 3.95 թեթրի / կՎտժ (1.4 ցենտ / կՎտժ):
Մասնավորապես Energo-Pro Georgia-ն բաժանորդների համար` մինչ 101 կՎտժ սպառողների վճարը կազմում է 10.978 թեթրի մեկ 1 կՎտժ առանց ԱԱՀ, 101-ից 301 կՎտժ – 14.348 թեթրի, 301 կՎտժ ավելիի դեպքում- 18.178 թեթրի: (Փոխարժեքը, 1 ԱՄՆ դոլար – 2,75 լարի): Սակագներն ուժի մեջ են մինչ 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: