«100 ներդրումային առաջարկ բիզնեսին» նախագծի շրջանակներում ամբողջ Վրաստանում աճուրդի է հանվել 75 պետական օբյեկտ: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքերով, այս գույքի սկզբնական գինը կազմել է 46 միլիոն լարի (15,1 միլիոն դոլար), բայց աճուրդի արդյունքում 75 օբյեկտի ընդհանուր արժեքն աճել է մինչև 60,7 միլիոն լարի (մոտ 20 միլիոն դոլար):
«Սեփականաշնորհման առումով «100 օբյեկտ բիզնեսի համար» նախագիծն աշխատում է, և այնտեղ միշտ կա 100 առաջարկ: Մինչ օրս աճուրդի է հանվել 309 միլիոն լարի (ավելի քան 101,4 հազար դոլար) արժողությամբ գույք: Բյուրոկրատիա այնտեղ չկա: Սա էլեկտրոնային աճուրդ է: Աճուրդին մասնակցելու համար յուրաքանչյուր մարդ կարող է գրանցվել կայքում, հայտեր ներկայացնելու և անշարժ գույք գնելու համար », – հայտարարել է Գախարիան:
«100 ներդրումային առաջարկ բիզնեսին» նախագիծը Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է 2019 թվականի նոյեմբերից: Պետական գույքի ազգային գործակալությունը, պարզեցված ընթացակարգերով, սեփականաշնորհում է պետական հաշվեկշռում հաշվառված տասնյակ օբյեկտներ:
Սեփականաշնորհման համար նախատեսված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է պետական գույքի ազգային գործակալության պաշտոնական կայքում: