Վրաստանում երկու օրվա ընթացքում կդադարեցվի Արդարադատության պալատի բոլոր մասնաճյուղերի, ռեեստրների և նոտարական գրասենյակների աշխատանքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Արդարադատության նախարարության որոշմամբ՝ այսօր բոլոր նոտարական գրասենյակները կփակվեն: Նրանք փակ կլինեն նաև վաղը: Այսօր և վաղը կփակվեն գլխամասային գրասենյակները, ռեեստրները և արդարադատության տները», – հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Ըստ նախարարի, հետագայում նոտարները և Արդարադատության տները կշարունակեն տրամադրել «կենսական նշանակություն ունեցող ծառայությունները»: Արդարադատության նախարարությունն իրենց աշխատանքի հատուկ պայմանները կհրապարակի այսօր երեկոյան:
«Այնուամենայնիվ, ես ուզում եմ քաղաքացիներին ասել, որ դա չի դառնա սովորական ռեժիմ, քանի որ ծառայությունների մատուցումը պետք է շարունակվի, ներառյալ նոտարական ծառայությունները: Այսօրվա և վաղվա օրերը մեզ կպահանջվի նրա համար, որպեսզի մինչև վաղվա օրվա ավարտը մենք կարողանանք հրապարակել այն առանձնահատկությունները և հատուկ պայմանները, որոնց համաձայն հնարավոր կլինի շարունակել աշխատել Արդարադատության տներում, նոտարներում, ռեեստրներում, որպեսզի կենսական ծառայություններ ստանալը շարունակվի, անկախ ամեն ինչից»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Նա բացատրել է, որ առաջիկայում կհրապարակվի այն նոտարների և գլխամասային գրասենյակների ցուցակը, որոնք կկարողանան աշխատել «սահմանափակ» կերպով, որպեսզի «տնտեսական գործունեությունը չդադարի»:
Վարչապետը երեկ հայտարարել էր, որ այսօրվանից Վրաստանում համընդհանուր կարանտինի մասին: Որոշումն ուժի մեջ է մտել այսօր՝ ժամը 08.00-ից: Սահմանված է նաև պարետային ժամ, որը կգործի 21.00-ից մինչև 06.00-ն:
Ամբողջովին դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, այդ թվում՝ մետրոյի: Տաքսիների աշխատանքի առնչությամբ ներմուծվում են խիստ կանոնակարգեր՝ հետևի նստատեղում պետք է լինի ոչ ավելի, քան երկու ուղևոր: Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Փոթիի, Զուգդիդիի և Ռուսթավիի մուտքերի և ելքերի մոտ կգործեն հսկիչ անցակետեր:
Բոլոր քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: 70 տարեկանից բարձր մարդկանց չի թույլատրվում լքել իրենց տները, բացառությամբ մոտակա դեղատներ, մթերային խանութներ կամ հիվանդանոցներ այցելությունից: