Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2017 թվականին նախնական տվյալների համաձայն 4.8%-ով աճել է:
Նախորդ տարվա չորրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 4.7%-ով, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներառյալ դեկտեմբերը` 4.7%-ով: Ինչպես նշվում է, 2017 թվականի առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն աճել է 5.3%-ով, երկրորդ եռամսյակում` 4.9%-ով, երրորդ եռամսյակում` 4.4%-ով:
Վրաստանի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին բարձրացրել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2017 թվականին 4%-ից մինչ 4.5%: Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը կանխատեսում են, որ երկրի տնտեսությունը 2017 թվականին կավելանա 4%-ով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 4.5%, իսկ Ասիական զարգացման բանկը` 4.2%-ով:
2016 թ. Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա 2.9%-ով աճելուց հետո աճել է 2.8%-ով: 2018 թվականին Վրաստանի կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի 4,5% աճ: