Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղում արտակարգ դրության պայմաններում առանձնապես ոչինչ չի փոխվել: Ճիշտ է գյուղի փողոցներն ու մարդաշատ վայրերը դատարկվել են, բայց գյուղացիները մեծ փոփոխություն չեն զգում, նրանք միայն ասում են, որ կորոնավիրուսը խնդիր է առաջացրել կապված ուսումնական գործընթացի հետ:

Գյուղի մարդաշատ վայրերը դատարկ են:

8

Կոթելիա գյուղի նոր, բարեկարգ դպրոցում լռություն է տիրում, ինչպես և Վրաստանի բոլոր դպրոցներում, այստեղ էլ չկա դպրոցական եռուզեռ: Իհարկե ուսուցիչները երբեմն գալիս են դպրոց՝ իմանալու, հարցուփորձ անելու կամ իրենց փորձը կիսելու առցանց ուսուցման համակարգի առնչությամբ:

6

Ըստ պատմության ուսուցչուհի Վալիդա Բերուաշվիլիի՝ գյուղում բոլորը համացանց չունեն, և համապատասխան հեռուստաալիքը նույնպես, որով անցկացվելու են «հեռուստադասերը»: Ապրիլի 1-ից պատմության ուսուցչուհին ինքը կսկսի առցանց դասավանդել երեխաներին:

«Ես կսկսեմ աշխատել աշակերտների հետ հեռակա կարգով, տեսնենք ինչպես կստացվի, ես իսկապես ուզում եմ, որ երեխաների կրթությունը չտուժի այս վիրուսից, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի երեխաները գիտելիքներ ստանան»,- ասում է նա:

Մարտի 30-ից Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում աշակերտների համար կսկսեն հեռուստադասերը:

Կոթելիայի որոշ բնակիչների տանը տեղադրված է «MagtiSat» և նրանք ունեն Հանրային հեռարձակողի 2-րդ ալիքը, որով էլ կսկսվեն հեռուստատեսային դասերը դպրոցի աշակերտների համար:

2

Գյուղի բնակիչ Պաատա Փանջակիձեն հանգիստ է, նա տանը ունի ինտերնետ և տեղադրված է «MagtiSat»-ը: Նա հույս ունի, որ հեռավար ուսուցման ընթացքում խնդիրներ չեն առաջանա:

Աշխատանքային օրվա ընթացքում առավոտյան մենք այցելեցինք գյուղ, ավագ դպրոցի սաներն աշխատում են, օգնում են ընտանիքին, պատրաստվում գարնանացանին:

5

10

4

Փոքր երեխաները շարունակում են բակում զվարճանալ:

9

1

Ըստ գյուղացիների՝ նրանք հնարավորինս հազվադեպ են լքում իրենց տները, միայն երբ անհրաժեշտ է մթերային խանութ գնալ:

Բրատիսլավ Իգիթխանյան