Այսօր, դեկտեմբերի 25-ին Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:

mankapartez

Մանկապարտեզը հիմնանորոգվել, գազաֆիկացվել և կահավորվել է Ախալքալաքի տեղական բյուջեի միջոցներով: Այսօր այն ամբողջությամբ պատրաստ է իր հարկի ներքո ընդունելու գյուղի ավելի քան 30 մանուկների:

cmer papi

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը և այլ պաշտոնյաներ շրջեցին նորաբաց մանկապարտեզում, տեղում ծանոթացան իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Ազավրեթը նոր մանկապարտեզ կունենա

Կատարված գործի համար Մանկապարտեզների միավորման տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց ղեկավարներին` նշելով, որ երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են, և որ ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից:

ator

Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում մինչ այս գործում էր ալտերնատիվ մանկապարտեզ, որը հիմնադրվել էր դեռևս 2007 թվականին և կարող էր ընդունել մոտ 15 երեխա: Ավելի քան 10 տարի գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում էին նախկին գյուղապետարանի շենք, որտեղ ընդամենը մեկ սենյակ էր հատկացված:

xaxaliqner

Նոր մանկապարտեզն ապահովված է ամեն ինչով, այն ունի երկու սենյակ, դահլիճ, խոհանոց, զուգարան և այն ամենը ինչ անհրաժեշտ է սնունդով նախակրթարանի համար: Նախակրթարանում նախկին երկու աշխատողի փոխարեն, այսօր 7 մարդ է աշախտում:

paharan

Ազավրեթ գյուղի մանկապարտեզի շինարարական աշխատանքների իրականացման տենդեր մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը: Ըստ պայմանագրի մանկապարտեզի շենքը շահագործման պետք է հանձնվեր մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

krish

Աղունիկ Այվազյան