Թբիլիսիում ակտիվիստները շարունակում են պահանջել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Նշենք՝ սա ցուցարարների 3 հիմնական պահանջներից վերջինն է, որը շարունակում է անկատար մնալ:
Երեկ Թբիլիսիում անցկացված 8-րդ բողոքի ակցիան ներկայացնում ենք լուսանկարներով:
Նշենք, որ ցուցարարները հայտարարել են, որ սա «վերջին զգուշացումն է պարոն Բիձինային»:
Ակցիայի մասնակիցների խոսքով, հանրահավաքը կշարունակվի այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 19:00-ին, խորհրդարանի շենքի մոտ:
Ռիմա Մառանգոզյան