Վրաստանի ազգային բանկի կողմից սահմանված տարադրամի նոր պաշտոնական փոխարժեքը կազմում է 3.4494 լարի: Լարիի փոխարժեքի կայունացման համար Ազգային բանկը դոլար է վաճառում:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, մարտի 24-ին կայացած առքուվաճառքի արդյունքում դոլարի արժեքը կազմել է 3.4494 լարի: Նախկին փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց 3.2389 լարի էր: Լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը դոլարի նկատմամբ կազմել է 0.2105 լարի:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա նոր փոխարժեքը 3.7436 լարի է: Նախկին փոխարժեքը 3.4578 լարի էր: Լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը եվրոյի նկատմամբ կազմել է 0.2858 լարի:
Երեկվա առքուվաճառքի արդյունքում ստացված փոխարժեքներն ուժի մեջ կմտնեն մարտի 25-ից, այսինքն` այսօրվանից:
Այսօր՝ մարտի 25-ին, Վրաստանի Ազգային բանկը կվաճառի ևս 40 միլիոն ԱՄՆ դոլար: Ազգային բանկից հայտնում են, որ Վրաստանը տնտեսության ցնցման գագաթնակետին հասնելուց հետո կկարողանա արագ վերականգնվել և վերադառնալ իր բնականոն հունին:
«Վերջին օրերին, կորոնավիրուսի և պանդեմիայի հետագա զարգացման ակնկալիքների հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները և վրացական տնտեսության վրա դրա ազդեցությունն արտացոլվել է նաև աճող տատանումների արդյունքում արտարժույթի շուկայի վրա: Չնայած այն հանգամանքին, որ կան բազմաթիվ անորոշություններ, Ազգային բանկը ակտիվորեն աշխատանքներ է տանում՝ բնակչության վրա բացասական արդյունքների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Ազգային բանկն արդեն իրականացրել է երկու միջամտություն՝ ընդհանուր 60 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, նախորդ տարիներին իրականցվել էին պահուստների կուտակում:
Կարևոր է, որ Վրաստանի ֆինանսական համակարգը պատրաստված դիմավորեց տնտեսական մարտահրավերներին: Բանկային ոլորտը առողջ և կայուն է, ինչը հանդիսանում է նրա երաշխիքը, որ գագաթնային ցնցումից հետո Վրաստանի տնտեսությունը կարող է արագ վերականգնվել և վերադառնալ նորմալ ռեժիմի: Արտարժույթի շուկային աջակցելու համար, Վրաստանի Ազգային բանկը մարտի 25-ին աճուրդի ժամանակ կվաճառի 40 միլիոն դոլար», – ասված է հաղորդագրության մեջ: