Այսօր` փետրվարի 12-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հարիսայի փառատոն, որին մասնակցում էին Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչները:

Վիրահայ համայնքում ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանը նշել հարիսայի փառատոնով, որն ավանդաբար անցկացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ:

Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսը նույնպես մասնակցեց Հարիսայի փառատոնին Սուրբ Էջմիածին եկեղեցում և հարիսան պատրաստեց Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի վարչության անդամ` Ալլա Սուքիասյանը։

harisaaa

harisa 1

Մեծ Պահքին նախորդող օրը՝ Բուն Բարեկենդանի տոնին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ հարիսայի փառատոն, որին իրենց հետ բերած հարիսայով կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:

Հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, հոգևորականները օրհնեցին հարիսայով լի կաթսաները և այն բաժանվեց ներկաներին: