Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2020 թվականի փետրվարին, հունվարի համեմատ ավելացել է կենսամինիմումի չափը: Այս տարվա հունվարին աշխատանքային տարիքի տղամարդկանց համար կենսամինիմումը կազմել է 197.0 լարի, իսկ փետրվարին՝ 199.0 լարի:
Միևնույն ժամանակ, Ազգային վիճակագրության ծառայության տեղեկատվությամբ՝ հունվարի համեմատ, միջին սպառողի կենսամինիմումն աճել է 1.8 լարիով և կազմում է 176,2 լարի: Միջին ընտանիքի կենսամինիմումն աճել է 3 լարիով և 40 թեթրիով և կազմել 333.8 լարի:
Ինչ վերաբերում է կենսամինիմումին ըստ ընտանիքի անդամների քանակի, ապա փետրվար ամսվա տվյալներով, գրանցված են հետևյալ թվերը. Մեկ անձանոց ընտանիքի համար` 176.2 լարի, երկու հոգուց բաղկացած ընտանիքի համար` 282.0 լարի, երեք հոգուց բաղկացած ընտանիքի համար` 317.2 լարի, չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար՝ 352,5 լարի, հինգ անձից բաղկացած ընտանիքի համար` 396,5 լարի, վեց և ավելի անձից բաղկացած ընտանիքի համար` 468.8 լարի:
Ազգային վիճակագրության ծառայությունը սահմանում է կենսամինիմումը՝ հիմք ընդունելով նվազագույն պարենային զամբյուղը: