Քաղաքականություն 13 Մայիսի, 2020 • Թալակվաձե. «Եթե այս միտումը շարունակվի, ապա կարագացնենք սահմանափակումների չեղարկման գործընթացը»

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ եթե պահպանվի կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազումը, դա կլինի ամուր հիմք, որպեսզի սահմանափակումների չեղարկման գործընթացն արագացվի: Այս մասին այսօր հայտարարել է Արչիլ Թալակվաձեն՝ բյուրոյի նիստին:

«Լավ է, որ բժիշկների, առողջապահության մասնագետների, մեր հասարակության աջակցությամբ, իշխանության համակարգված աշխատանքով, բարեբախտաբար, վերջին օրերին վարակման նոր դեպքերի թիվն արդեն պակաս է ապաքինվածների թվից: Եթե այս միտումը շարունակվի և պահպանվի, այն ամուր հիմք է տալիս, որպեսզի մենք արագացնենք սահմանափակումների չեղարկման գործընթացը, առավել արագ վերականգնենք տնտեսական և սոցիալական գործառույթները, որոնք այս պահի դրությամբ դադարեցված են հանրային առողջապահության նկատառումներից ելնելով»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Թալակվաձեի խոսքով, Վրաստանին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝