Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվը 54-ն է: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում՝ stopcov.ge:
Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ առողջացել է երկու պացիենտ: Ըստ նրա՝ առողջացած հիվանդներից մեկն արդեն տանն է, իսկ երկրորդին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից:
«Մենք առաջին փուլի հիվանդների մոնիթորինգ ենք իրականացնում և երկու հիվանդի կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եկել: Երեկ մեկը տուն գնաց, իսկ երկրորդն այսօր դուրս կգրվի: Այսինքն՝ կարող ենք ասել, որ 3 հիվանդ է ապաքինվել, և երեքն էլ լքել են հիվանդանոցը», – ասել է Էզուգբայան:
Մարտի 22-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարկվածների թիվը գերազանցում է 300 հազարը, այդ թվում առողջացածները կազմում են 92 373, մահացել է 13 049 մարդ:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: