Այսօրվանից սկսած, Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց թույլատրվում է մուտք գործել Վրաստան՝ բացառության կարգով, Վրաստանի սահմանը հատելուց անմիջապես հետո տեղափոխվում են կարանտինային գոտի, անկախ այն հանգամանքից, թե, որ երկրից է ժամանում:

Լրացուցիչ կարանտինային գոտիները տեղակայվելու են սահմանային անցակետերի մոտակայքում՝ իրավիճակի առավել արդյունավետ կառավարումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ այսօրվանից Վրաստանը փակում է դեպի Վրաստան/Վրաստանից բոլոր չվերթները, բացառությամբ Վրացական ավիաուղիների (Georgian Airways) կողմից գործարկվող չարտերային թռիչքների, Վրաստանի կառավարության հետ համաձայնեցմամբ: Այս որոշումը կայացվել է Վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից, որը ստեղծվել է կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար: