«Պրեմիում դասի մեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 44 տոկոսով», – ասվում է GT motors-ի հայտարարության մեջ:

«2022 թվականի 10 ամսվա վիճակագրությամբ պրեմիում մեքենաների վաճառքը 44 տոկոսով աճել է ընդհանուր 2021 թվականի համեմատ: Պահանջարկը կտրուկ աճել է, հատկապես պրեմիում ապրանքանիշերի համար, և մենք ակտիվորեն աշխատում ենք մեր բոլոր ավտոարտադրողների գործընկերների հետ՝ հաճախորդներին ճիշտ մոդելը ժամանակին մատակարարելու համար»,- ասվում է GT Motors-ի հայտարարության մեջ:

GT motors-ի ներկայիս գործընկերներն են BMW-ն և MINI-ն:

«Այն պահից ի վեր, երբ մենք դարձանք այս ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչները, պահանջարկը անընդհատ աճում է։ Առաջին փուլում մենք ստացանք բացառիկ BMW-M5 CS մոդել, որը բրենդը արտադրում էր սահմանափակ քանակությամբ։ Աշխարհում դրանք ընդամենը 1000-ն են, և մենք կարողացանք վրացի հաճախորդների համար բերել 9 մեքենա, սա զարմանալի է այնպիսի փոքր և աղքատ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է»,- ասվում է GT motors-ի հայտարարության մեջ:

Միաժամանակ, ըստ ընկերության, պրեմիում դասի մեքենաների գնորդները հիմնականում Վրաստանի քաղաքացիներ են, թեև որոշակի մասը դեռ գնում են օտարերկրացիները։