Ախալքալաքի մունիցիպալիտետն ասֆալտապատում է Վաչիան-Հոկամ ճանապարհի 3800 մ ճանապարհահատվածը: Աշխատանքներն իրականացվում են Վաչիան-Հոկամ ուղղությամբ II և III ասֆալտապատման փուլերի շրջանակներում:
Աշխատանքների իրականացման տենդերը մունիցիպալիտետը հայտարարել է մարտի 17-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Այս ենթակառուցվածքային աշխատանքների համար հատկացված գումարը կազմում է 1 695 932 լարի, որից 5% -ը հատկացվում է տեղական բյուջեից, իսկ մնացած 95% -ը՝ պետական բյուջեի կողմից:
Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը 3800 մ է: