Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը 2020 թ-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում չորս ծրագրերի իրականացման համար հատկացրել է 3 138 001 լարի:
Բոլոր չորս նախագծերը վերաբերում են մունիցիպալիտետի ենթակառուցվածքների զարգացմանը:
1. Առաջին նախագիծն իրենից ներկայացնում է Ախալքալաք-Կարծախ մայրուղուց Վաչիան-Հոկամ-Ազմանա-Քարսեպ-Ափնյա-Գոգաշեն ճանապարհի վերականգնման II փուլը:
Նախագծա-ծախսային փաստաթղթերն արդեն պատրաստ են, կասֆալտապատվի 1200 մ ճանապարհ: Ծախսերի ընդհանուր գումարը 464.870 լարի է, որից 441.627 լարին վճարելու է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը, իսկ 23 243 լարին՝ տեղական բյուջեն: Տեղական բյուջեն միշտ համաֆինանսավորում է պետական ծրագրերի 5% -ը:
2.Երկրորդ նախագիծը Ախալքալաք-Կարծախ մայրուղուց Վաչիան-Հոկամ-Ազմանա-Քարսեպ-Ափնյա-Գոգաշեն ճանապարհի ասֆալտապատման III փուլն է: Երրորդ փուլում կասֆալտապատվի 1850 մ, ծրագրի ընդհանուր գումարը 1231.062 լարի է, որից 1 169, 509 լարին ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 61 553 լարին՝ տեղական բյուջեի միջոցներով:
3. Երրորդ նախագիծը Ախալքալաք-Արագվա -Գոման մայրուղուց Զակ-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա ճանապարհի ասֆալտապատման II փուլն է: Ասֆալտապատվելու է ճանապարհի 650 մ-ը: Ծրագրի արժեքը 405 000 լարի է, որից 384 750 լարին կծածկի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը, իսկ 20 250 լարին` տեղական բյուջեն:
4. Չորրորդ նախագծի շրջանակներում կվերականգնվի Ախալքալաք-Կարծախ մայրուղուց Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնյա-Խավեթ ճանապարհը: Վերականգնվելիք ճանապարհի ընդհանուր երկարությունը 2680 մ է, իսկ նախագծի ընդհանուր արժեքը՝ 1 202 226 լարի, որից 5% -ը, այսինքն՝ 60 111 լարին կվճարի տեղական բյուջեն, իսկ մնացած 95% -ը ( 1 142 115 լարի)՝ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը: Այս ճանապարհը կլինի երկաթբետոնե: