Համաշխարհային բանկի բիզնեսի վարման հասարակ լինելու մասին 2015 թվականի “Doing Business”-ի զեկույցի համաձայն, Վրաստանը տեղափոխվել է 24-րդ տեղը իր 77,45 բալով: Այդ ցուցանիշը 2014 թվականի հետ համեմատած վատացել է, այն ժամանակ Վրաստանը 15-րդ տեղում էր 79,46 բալով:
Զեկույցի համաձայն բիզնես սկսելը և վարկ վերցնելը Վրաստանում դարձել է ավելի դժվար: Իր հերթին Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին պարզաբանեց, թե ինչու է Վրաստանը ստացել 24-րդ տեղը: Նրա խոսքերով, Համաշխարհային բանկը ավելացրել է նոր կարգեր և դասակարգումը կատարվել է ըստ այդ կարգերի:
«Աշխարհի շատ երկրներում բարեփոխումներ են անցկացվել, սակայն երկու և ավելի բարեփոխումները իրականացվել են միայն 18 երկրերում: Վրաստանը նրանց շարքում է: Ճանաչում են ձեռք բերել երկրում իրագործված երկու բարեփոխումները: Խոսքը գնում է շինարարության թույլտվության, մասնավորապես շինարարության թույտվության արագացման, նաև դատարանում էլեկտրոնային փաստաթղթերը ներբեռնելու
հնարավորության և էլեկտրոնային գործավարության», – հայտարարել է նախարարաը:
Նշենք նաև, որ Համաշխարհային բանկը սահմանում է բիզնես սկսելու վարկանիշ տասը տարբեր ցուցանիշների միջոցով և գնահատում այն գործոնները, որոնք նպաստում կամ խոչընդոտում են բիզնեսի գործունեությանը, մասնավորապես, խոսքը վերաբերում է բիզնեսի վարման թեթևացմանը, ներդրումային պաշտպանությանը, հարկերի վճարմանը, գույքի գրանցմանը, շինարարության թույլտվությանը և այլն:
Էդիտա Բադասյան