Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվությամբ, ձնահոսքի վտանգը վերանալուց հետո, մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, այս պահին ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտի համար, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով, ճանապարհի մաքրման աշխատանքներն շարունակվում են և հնարավորինս կարճ ժամկետում երթևեկությունը ազատ կլինի նաև կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի համար:
Ըստ բնապահպանության ազգային գործակալության, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, միայն հակաձնահոսքային թունելների օգտագործմամբ:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունն ազատ է: