Հայաստանում մարտի 20-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 136-ի` ավելանալով նախորդ օրվա հանդեպ 14-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 136 դեպք: Առողջացման 1 դեպք կա:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: