Հայաստանում մարտի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 172 216-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 158-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 195-ը դեպք կա, այլ պատճառով՝ 817։
Ապաքինվել է ևս 117 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 163 511 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 693 է։
Փետրվարի 28-ին 4 372 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 733 639 թեստավորում։