Պատճառները, ինչի համար հոկտեմբերի 11-ին epress.am հայկական կայքի 3 լրագրողներին արգելեցին Վրաստան մուտք գործել, հիմնավորեցին «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով, բայց թե ինչու հենց նրանց կոնկրետ չթույլատրեցին մուտք գործել Վրաստան, մնում է անհասկանալի:
Պատճառը պարզելու երկօրյա փորձերի արդյունքում, թե ինչու epress.am անկախ կայքի լրագրողներ Յուրի Մանվելյանին, Տիգրան Խաչատրյանին և Տիգրան Հակոբյանին թույլ չտրվեց մուտք գործել Վրաստան, այսօր մենք պատասխան ստացանք: Ըստ Վրաստանի ՆԳՆ մամուլի քարտուղարի, լրագրողներին չի թույլատրվել մուտք գործել Վրաստան «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրինական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ հոդվածի «ի» ենթակետերով:
«Ընդհանրապես, վրացական սահմանը հատելու հետ կապված հարցերը կարգավորվում են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքով, ու արգելել են հենց այդ օրենքի հիման վրա», -ասացին մամլո ծառայությունից:
Սակայն, վերոհիշյալ օրենքի 1-ին ենթակետը չի տրամադրում տեղեկատվություն մերժման պատճառների վերաբերյալ: Կետի մնացած ենթակետերում, որոնք կարգավորում են վիզայի մերժման կամ Վրաստանի սահմանը հատելու պատճառները, թվարկվում է տարբեր պատճառներ, օրինակ՝ փաստաթղթերի բացակայությունը կամ կեղծ փաստաթղթերը, անձը տվել է ոչ ճիշտ տեղեկատվություն Վրաստան մուտք գործելու պատճառների մասին, Վրաստանին սպառնացող վտանգի մասին, ինչպես նաև մի քանի այլ պատճառ: Սակայն, «ի» ենթակետը, որը տվյալ դեպքում մերժման հիմքն է եղել, նախատեսում է «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում»: Այսինքն, կրկին, պատճառը մնում է անհասկանալի:
Հիշեցնենք,որ Հոկտեմբերի 11-ին, epress.am֊ի երեք լրագրողների 4 ժամ վրաց-հայկական «Նինոծմինդա-Բավրա» սահմանի անցակետում պահելուց հետո,նրանց արգելել էին մուտք գործել Վրաստան։ Այս մասին հաղորդել էր հենց epress.am֊ը։