Մայիսի 17-ի առավոտվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից ևս 5 մարդ է մահացել։ Դա ամենաբարձր ցուցանիշն է վարակի՝ ՀՀ թափանցելուց ի վեր, փոխանցում է PanArmenian-ը:
Պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Եվս 2 հիվանդ մահացել է այլ պատճառով։ Այսպիսով, վարակից մահացածների թիվը հասել է 60-ի, այլ պատճառով մահացածների՝ 24-ի։
Հաստատվել է 189 նոր դեպք, 134 մարդ առողջացել է, 1 036 թեստի արդյունքները բացասական են եղել։
Ակտիվ հիվանդների թիվը հասել է 2 463-ի, բուժվածներինը՝ 1 925-ի, ընդամենը 4 472 դեպք է գրանցվել։