Մարտի 20-ի առավոտյան Լոնդոնի բորսայում նավթի հիմնական տեսակների գներն աճել են՝ Brent տեսակի գինը բարձրացել է 3%, իսկ WTI՝ 5%-ով։
Աճ է գրանցվել՝ չնայած վերլուծաբանների հոռետեսական տրամադրվածության, որոնք ապագայի համար նոր գնային անկում են կանխատեսում, գրում է ՌԲԿ-ն։
Փորձագետներն այս իրավիճակը որակում են որպես գնային պատերազմ ՌԴ և Սաուդյան Արաբիայի միջև։ Մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն, չկարողանալով պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման հարցում, խզեցին գործարքը, որը 2016-ից ի վեր պահպանում էր գները:
ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազեցին՝ սա ամենամեծ անկումն էր վերջին մոտ 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել էր 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ: