Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ արտահանման համար արգելված ապրանքների ցանկը ներառում է տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական, տրանսպորտային, գյուղատնտեսական, էլեկտրական և այլ տեսակի սարքավորումներ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ և շատ ավելին։
ՌԴ կառավարության որոշմամբ մինչև 2022 թվականի վերջ արգելվել է ավելի քան 200 տեսակ ապրանքների արտահանումը։ Արտահանման արգելքը չի տարածվի Եվրասիական միության անդամների և դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, այլ կտարածվի աշխարհի բոլոր մյուս երկրների վրա, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների, ինչպիսիք են Վրաստանը և Ադրբեջանը։ Արտահանման արգելքը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատասխանն է։