Այսօր Տոկիոյում մեկնարկում են ամառային Օլիմպիական խաղերը, որոնք կավարտվեն օգոստոսի 8-ին: Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը պարաօլիմպիկ խաղեր կանցկացվեն։

Օլիմպիական խաղերում մարզիկները մրցելու են 33 մարզաձևերում և 22 մարզաձևերում՝ պարաօլիմպիկ (միջազգային մարզական խոշոր մրցաշար հաշմանդամություն ունեցող անձանց համար) խաղերում:

Տոկիոն ընդունում է մոտ 11 000 մարզիկի’։

Օլիմպիադան պետք է կայանար անցյալ տարի, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարում է, որ Օլիմպիադան, որը կանցնի առանց հանդիսատեսի, «անվտանգ և պաշտպանված» կլինի: