Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության ղեկավար Լևան Դավիթաշվիլին թվարկել է ինը մթերքի անուն, որոնց գները իշխանությունները վերահսկելու են:
Լարիի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել՝ սկսած մարտի 9-ից՝ կորոնավիրուսի պանդեմիայի հայտարարման, սահմանների փակման և Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերներ երկրներում տնտեսական կանխատեսումների վատթարացման պատճառով, 10 օրվա ընթացքում ազգային արժույթը 15.9%-ով էժանացել է: Մարտի 19-ին, Վրաստանի Ազգային բանկը սահմանեց փոխարժեքը՝ 1 դոլարի դիմաց 3,1804 լարի:
«Մենք հայտարարել էինք, որ աշխատում ենք ինը մթերքների համար գների վերահսկման մեխանիզմի վրա, որպեսզի գները չբարձրանան: Դրանք են՝ բրինձը, մակարոնեղենը, արևածաղկի ձեթը, շաքարավազը, ալյուրը, ցորենը, կաթի փոշին: Երեկ այս ցանկին ավելացվել են հնդկաձավարը և լոբին», – հայտարարել է Դավիթաշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, կառավարությունը պայմանավորվել է ներմուծողների և դիստրիբյուտորների հետ արտարժույթի ապահովագրության ռիսկերի վերաբերյալ:
«Մենք կարող ենք փոխհատուցել գնի և փոխարժեքի տարբերությունը, որպեսզի նրանք պահպանեն կոնկետ գինը սնունդն ապահովելու հարցում», – ասել է Դավիթաշվիլին:
Նախարարը նշել է, որ երեկվանից ներկրողները և դիստրիբյուտորները պահպանում են գները, և կառավարությունը վերահսկում է առևտրի այլ օղակները, որպեսզի գները չբարձրանան:
«Առաջին փուլում մենք արդեն ապահովագրում ենք գները, և կարևոր է, որ այն հասնի սպառողին», – շեշտել է Դավիթաշվիլին:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ բոլոր շահադետները (սպեկուլյանտ), ովքեր արհեստականորեն բարձրացնում են գները, օրենքով կպատժվեն:
Նյութը՝ «Новости Грузия»-ից