Այսօր, ապրիլի 17-ի ժամը՝ 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ Վրաստանում արգելվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը: Բնականաբար այս արգելքը գործում է որոշակի վերապահումներով: Իհարկե հնարավոր է բժշկական օգնություն ստանալու համար տեղաշարժվել, սակայն որոշ սահմանափակումներով:
Կառավարությունը հրապարակել է արգելքի հետ կապված և հաճախ տրվող հարցերի պատասխանները: Այդ պատասխաներում ասվում է, եթե ունեք բժշկական օգնության անհրաժեշտության ակնհայտ նշաններ (օրինակ՝ ծննդաբերության, կոտրվածքի դեպքում և այլն), բժշկական օգնության համար տեղաշարժումը թույլատրվում է (ուղեկցող անձի հետ միասին):
Ինչպես նաև չի արգելվում տեղաշարժվել, եթե Դուք պետք է պլանավորված բժշկական օգնություն ստանաք (օրինակ՝ դիալիզ, օնկոլոգիական հիվանդությունների բուժում և այլն): Ձեր շարժման ընթացքում դուք պետք է ունենաք բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք:
Այն դեպքում, երբ դուք չունեք այդպիսի տեղեկանք, դուք պետք է կապվեք բուժող բժշկի/բժշկական հաստատության հետ, որն, իր հերթին, ելնելով անհրաժեշտությունից, համապատասխան տեղեկություն է ուղարկում Առողջապահության նախարարություն: Դրանից ելնելով՝ Ձեզ կտրվի նպատակային էլեկտրոնային թույլտվություն: Եթե անհնար է էլեկտրոնային եղանակով տեղեկանքը ստանալ, ապա այն հասցեատիրոջը տրամադրվում է Սոցիալական ծառայության գործակալության շրջանային բաժանմունքի կողմից:
Առաջիկա 5 օրերի տեղաշարժին վերաբերող թույլատրելի հնարավորությունների մասին կարող եք կարդալ ներքևում:
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը. Ո՞ւմ է թույլատրվում տեղաշարժվել