Վրաստանը Ռուսաստանի Դաշնություն հիմնականում արտահանում է գինի և հանքային ջուր, իսկ ներկրում՝ նավթամթերք և հացահատիկ: Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը Ռուսաստանի հետ 2017 թ.-ի առաջին եռամսյակում աճել է 37.3% -ով:
Համեմատ 2016 թ.-ի նույն ժամանակահատվածի հետ կազմել է ավելի քան $ 255 մլն: Ռուսաստանը Վրաստանի խոշոր առևտրային գործընկեր երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը, զիջելով առաջին տեղը միայն Թուրքիային:
Շրջանառությունը Ռուսաստանի հետ ներկայիս ժամանակահատվածի համար կազմել է Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 11,2 տոկոսը, ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական գրասենյակի «Սաքստատ» նյութերում: Վրացական գինու արտահանումը Ռուսաստան աճել է 120%-ով: Արտահանվում է՝ գինի, հանքային ջուր, ֆեռոհամահալվածքներ:
Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալները 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսների համեմատ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ աճել է 133,2% -ով և կազմել է մոտ $ 90 մլն, Վրաստանի ընդհանուր արտահանման` 15, 6%-ը: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, Ռուսաստան արտահանել է ավելի քան 31,1 հազար տոննա ֆեռոհամաձուլվածքներ 38,3 մլն ԱՄՆ դոլար չափով, ինչը 33,8 միլիոնով ավելի է, քան 2016 թ.-ի հունվար-մարտին:
Բնական խաղողի գինիներ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում արտահանվել է 19,5 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչը 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներից 9,6 մլն-ով ավել է: Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու ամենամեծ արտահանողը: Հանքային ջրի արտահանումը աճել է $ 1.8 մլն-ով և կազմել 11.6 մլն ԱՄՆ դոլար, ալկոհոլային խմիչքների արտահանումը՝ 1,7 մլն դոլարով և կազմել է ավելի քան 4,8 մլն դոլար, իսկ պնդուկի և այլ ընկույզեղենի արտահանումը` 2,1 մլն դոլար և կազմել է 3,9 մլն դոլար:
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրանցվել է նաև Ռուսաստանից Վրաստան ներմուծման ծավալների աճ: 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսներին համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ներմուծումն աճել է 12,2% -ով և կազմել է ավելի քան 165.3 միլիոն, Վրաստանի ընդհանուր ներմուծման 9.7%-ը:
Ռուսաստանից նավթի և նավթամթերքների ներմուծման ծավալը աճել է 12,4%-ով` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ և կազմել է ավելի քան 48,1 հազար տոննա: Նավթ և նավթամթերք Ռուսաստանից ներկրվել է ավելի քան 26,3 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, ինչը 2,9 միլիոն դոլարով ավելին է, քան 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին:
Այդ նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից Վրաստան ներմուծվել է ավելի քան 92,8 հազար տոննա հացահատիկ, գնահատվում է ավելի քան $ 17,7 մլն, ինչը $ 5 մլն-ով ավել է 2016 թ.-ի հունվար-մարտից:
Նավթային գազերի և գազային ածխաջրածինների (բնական գազի) ներմուծման ծավալը տվյալ ժամանակահատվածի համար կազմել է ավելի քան 72,5 հազար տոննա 21,8 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 9,7 միլիոն դոլարով ավելին է, քան 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին:
2008 թ.-ի օգոստոսին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ ի պատասխան` Մոսկվայի անկախությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչելուն: Սակայն, Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք եկան իշխանության 2012 թ.-ի հոկտեմբերի ընտրություններից հետո, հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի Դաշնության հետ ճանաչեցին արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը:
Ներկա պահին, Ռուսաստանի և Վրաստանի միջև պահպանվում է երկխոսությունը Ժնևյան քննարկումների և կանոնավոր հանդիպումների շրջանակներում` Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ- ի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումով, որն անցկացվում է Պրահայում:
Sputnik-Georgia