Ապրիլի 9-ին Թբիլիսիում, հարգանքի տուրք մատուցեցին 1989թ.-ի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին:
Հուշակոթողի մոտ, որը գտնվում է Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի առջև հավաքվել էին հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ շատ կարևոր է չմոռանալ ողբերգությունը և այն մարդկանց, ովքեր պայքարել են հանուն մեր երկրի անկախության:
Զոհերի հիշատակը հարգել են նաև իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, Վրաստանի Խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, որ 1989թ.-ի ապրիլի 9-ի իրադարձություններից 2 տարի անց, Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարության ներքո ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը:
Հուշակոթող այցելեցին և ծաղկեպսակներ դրեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչները, թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:
Լուսինե Աստոյան