Նինոծմինդայի փողոցներում անցկացված հարցումների համաձայն, բնակիչները հիմնականում չեն ճանաչում Նինոծմինդայի շրջանի Ժողովի պատգամավորներին, որոնց իրենք են ընտրել, նաև տեղյակ չեն նրանց իրավասություններից և պարտականություններից:
Հարցումը անցկացվեց Նինոծմինդայի փողոցներում, հարցման ենթարկվեց ավելի քան 10 մարդ: Հարցումների հարցը հետևյալն էր` «Ճանաչում եք արդյոք դուք Շրջանային ժողովի պատգամավորներին և ինչ լիազորություններ ունեն նրանք»:
Հարցման արդյունքում պարզվեց, որ հարցվածների մեծամասնությունը չգիտեին պատգամավորների անունները, ամենքը թվում էին ընդհամենը 1-2 պատգամավորի: Նրանց իրավասություններից և պարտականություններից ոչ մեկը գաղափար չուներ:
«Ես չգիտեմ ոչ պատգամավորներին և ոչ մեկին, ընտրություններին էլ չեմ մասնակցել», – ասաց հարցվողներից մեկը:
«Ես գիտեմ երեք պատգամավորի, բայց թե ինչ աշխատանք են նրանք իրականացնում, ես տեղյակ չեմ»,-ասում է մեկ այլ անձնավորություն:
Բորիս Ղարսլյան