Սամցխե-Ջավախքի անտառային ծառայության ղեկավար Կախա Գազդելիայի հայտարարությամբ հրդեհը տեղայնացված է և տարածման վտանգ չկա:
Այս պահի դրությամբ Սակիրե գյուղի մոտակա անտառում հրդեհի հանգեցման աշխատանքները շարունակվում են։
Ներքին գործերի նախարարությունը հրդեհի բռնկման փաստով հետաքննություն է սկսել 187-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է նյութի վնասում կամ կրակի միջոցով ոչնչացում, որի դեպքում անձը կպատժվի ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։
Հիշեցնում ենք, որ հրդեհը երեկ ժամը 19։00-ի սահմաններում էր բռնկվել։ Ամբողջ գիշերվա ընթացքում հրշեջները աշխատում էին, սակայն տեղի անհասանելիության պատճառով կրակը տեղայնացնելու համար ավելի շատ ժամանակ պահանջվեց։
Նյութը և նկարը sknews.ge-ից