2020 թվականի ապրիլին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը նվազել է 42,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային բանկը:
Մասնավորապես, հաղորդվում է, որ 2020-ի ապրիլին երկիր դրամական մուտքերի ծավալը կազմել է 79.1 մլն ԱՄՆ դոլար (250.8 մլն լարի), որը 58 մլն դոլարով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ:
Փոխանցումների 89.6%-ը խոշոր 12 գործընկեր-երկրներին է բաժին հասնում, որոնցից ապրիլին Վրաստան է ուղարկվել ավելի քան 1 մլն. դոլար:
Բացի այդ՝ ապրիլին Վրաստանից արտերկիր փոխանցվել է 10 մլն դոլար (31.7մլն լարի), սա 47.7%-ով քիչ է՝ 2019-ի ապրիլի համեմատությամբ: