Հունիսի 21-ին, ժամը 19:00-ին Թբիլիսիում մարդիկ նորից սկսեցին հավաքվել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Մեկ օր առաջ մայրաքաղաքում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, գիշերը հատուկ ջոկատայինները կողմից կիրառվեց արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:
Զանգվածային բողոքի ցույցերը սկսվեցին, երբ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորած ռուսական պատվիրակությունը հայտնվեց Վրաստանի խորհրդարանում: Վերջինս, որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, նստեց Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին և բացեց 26-րդ վեհաժողովը: Այնուհետև վեհաժողովի աշխատանքներն ընդհատվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից:
Քաղաքական ճգնաժամի ֆոնին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Բայց ընդդիմությունը կարծում է, որ դա բավարար չէ: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեն պնդում է, որ բողոքի ացկիայի մասնակիցների ճնշումներից հետո, գոնե ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան պետք է հրաժարական տա:
Ներքին գործերի նախարարի հրաժարականի հետ մեկտեղ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բոլոր ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակել. պատասխանատվության ենթարկել ոստիկաններին՝ անհամաչափ ուժ կիրառելու և իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու համար, ինչպես նաև 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել միայն համամասնական կարգով:
Հանրահավաքի վայրում տեղի է ունեցել փոքրիկ մի միջադեպ: Հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի ելույթի ժամանակ, որտեղ նա խոսում էր ուժայիններին պատասխանատվության ենթարկելու մասին, ամբիոնի վրա է բարձրացել մի երիտասարդ և բղավել. «Ո՞ւր էիք դուք նոյեմբերի 7-ին», ի նկատի ունենալով 2007 թվականի իրադարձությունները, երբ Միխայիլ Սաակաշվիլիի իշխանավարության օրոք Թբիլիսիում ցրվել է զանգվածային բողոքի ցույց: Կոնֆլիտկից հաջոցվել է խուսափել, երիտասարդին արագ հեռացնելով ամբիոնից:
Բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցներ Ռուսթավելի պողոտա են եկել հակակառավարական հակապուտինական ցուցապաստառներով: Ոմանք ծածկել են իրենց մի աչքը՝ հղում կատարելով անցած գիշերվա դեպքերին, երբ հատուկ ջոկատայինների գործողությունների արդյունքում առնվազն երկու մարդ կորցրել է աչքը: Բացի դրանից, բազմաթիվ ցուցարարներ բողոքի են եկել 20 տոկոս գրությամբ, ի նկատի ունենալով Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները:
Նյութը՝ sova.news-ի